24.11.2024
Վազգեն Մանուկյանն ասել է Փաշինյանին, թե ինչ է մտածում Մարտի 1-ի մասին
prev Նախորդ նորություն

Խոշոր յուրացում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերությունում․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը քիչ առաջ ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:


Ինչպես հայտնում են ՔԿ-ից, ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: