Իրան-Հայաստան երկաթգծի նպատակահարմարությունը ևս մեկ անգամ պետք է հասկացվի. նախարար
Իրան-Հայաստան երկաթգծի նպատակահարմարությունը ևս մեկ անգամ պետք է հասկացվի: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, երկաթգծի կառուցման գաղափարի շուրջ տարբեր կարծիքներ կան, հատկապես Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ֆոնին, որոնք էապես կավելացնեն ցամաքային փոխադրումները։ «Պետք է հասկանալ», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Հայաստանում նավթավերամշակման գործարան հիմնելու հեռանկարին, Խաչատրյանը նշեց, որ այդ հարցը մի քանի ներդրողների համար հետաքրքիր է այնպես որ եթե ոչ մոտ ապագայում, բայց մի օր այն անպայման իրականություն կդառնա։
Նախարարն անդրադարձավ նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակին՝ նշելով, որ այնտեղ, այո, կազմակերպչական խնդիրներ կան, որոնք ընթացքի մեջ են և առնչվում են հողային ձևակերպումներին։
«Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտուն ամրակցված հողամասը չի գերազանցում 2 հեկտարը։ Հեռանկարում նախատեսվում է, որ տարածքները սկզբում 10, հետո՝ 50 հա ընդլայնման պլան կունենան», - տեղեկացրեց նա։