24.04.2025
ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանն արդեն Երևանում է
prev Նախորդ նորություն

ՀՀ-ՌԴ հարաբերություններում անհնար է սեպ խրել, դրանք վեր են քաղկոնյունկտուրայից. ԱԺ նախագահ

Հայաստանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը, սա Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, որն արտացոլված է Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում: Այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով ռուսաստանցի սենատորների առջև:

Ինչպես նշում է «Խորհրդարանական թերթը», առաջին անգամ պատմության մեջ ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար: Արարատ Միրզոյանը նշեց, որ մտադիր է շարունակել իր ռուս գործընկերների հետ երկխոսությունը, ամրապնդել եւ զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը:

«Ուղիղ և անկեղծ, բարեկամական երկխոսությունը, որն ուղղված է փոխադարձ վստահության ամրապնդմանը հատուկ արժեք է ձեռք բերում այն հանգամանքների լույսի ներքո, երբ որոշ շրջանակներ եւ երրորդ երկրներ փորձում են Հայաստանում առկա գործընթացները ներկայացնել կեղծ լույսի ներքո, թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման փորձերը ի սկզբանե ձախողված են՝ սեպ խրել մեր հարաբերություններում անհնար է, դրանք վեր են քաղաքական կոնյունկտուրայից», - հայտարարել է Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է նաև, որ միայներկու երկրների քաղաքական գործիչները կարող են որոշել երկկողմ հարաբերությունների օրակարգը` «ելնելով երկու երկրների և ժողովուրդների հոգեւոր և բարեկամական պատմական հարաբերություններից»:

Արարատ Միրզոյանը համագործակցության առանցքային կետերից մեկը համարեց տարածաշրջանում և աշխարհում անվտանգության պահպանումը. «Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին եւ աջակցում ենք Ռուսաստանի՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը: Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասաց ԱԺ նախագահը:

Փաշինյանի «դեսանտը» Մոսկվայում. հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար