26.11.2024
Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել ՀՀ-ում որպես ԱՄՆ դեսպան
prev Նախորդ նորություն

Համաներումը «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում: Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:


Նրա խոսքով, եթե մեղադրվում է և կա բողոք, համաներումը չպիտի տարածվի: Նա նաեւ մեկնաբանեց ոստիկանապետի առարկությունը, որ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց վրա համաներումը չտարածվի: «Բացառությունները նախատեսված են օրենքով», - ասաց Արտակ Զեյնալյանը:


Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ ասել էր, որ կողմ է զոհվածների հարազատների կարծիքին՝ «Սասնա ծռերին» համաներմամբ ազատելու վերաբերյալ։ Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ նա դիրքորոշում էր հայտնել, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև: