21.04.2025
Պատգամավորն առաջարկում է Սիրիա մեկնելու նպատակով պատգամավորական խումբ ձևավորել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին։


Նախարարությունից հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ նշել․ «Մասնավոր հատվածի մրցունակության, ներդրումների պաշտպանության եւ գործարար միջավայրի բարելավման հարցերը պետք է գտնվեն մեր համատեղ ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք այս համատեքստում մեզ հասցեավորել այն խնդիրները, որոնք նկատում եք՝ դրանց ամենագործնական արձագանքը տալու նպատակով։ Ցանկանում ենք, որ մեր գործողությունների հետեւողականությամբ մարդկանց մեջ ամրապնդվի այն համոզմունքը եւ հավատքը, որ տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլեւս անշրջելի են»։


«Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս կողմից իր երկրի քաղաքացիներին առավել բարեկեցիկ ապագա երաշխավորելու հարցում», - իր հերթին ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:


Կողմերը քննարկել են ամերիկյան ներդրումների ներգրավմանը, համագործակցության առկա օրակարգին առնչվող հարցեր։


 

Ոստիկանությունը բացահայտել է ԵՊՀ-ում կատարված ապօրինությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար