Սորոսի հիմնադրամից տարիներ շարունակ գրանտեր ստացող անձը նշականվել է սոցապ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Գեմաֆին Գասպարյանը 2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը (կառավարման մագիստրոս):
2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես կառավարման փորձագետ, այնուհետ (մինչև 2013 թվականը) նաև վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար։
2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։ Ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է։ Անկուսակցական է։
Նշենք, որ Գեմաֆին Գասպարյանի հիմնադրած և ղեկավարեած «Բուն» գիտամշակութային հիմնադրամը տարիներ շարունակ մեծ դրամաշնորհներ է ստացել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի) հիմնադրամից։