22.11.2024
Սթիվեն Քոեն. ԱՄՆ-ը վախենում է կորցնել միակ գերտերության կարգավիճակը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ասադը կմնա ալևիների առաջնորդ և Սիրիայում ակտիվ դերակատարում կունենա

Բաշար Ասադը Մոսկվա էր ժամանել լրացուցիչ ռազմական օգնության համար: Այդ վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ կառավարական բանակի հարձակումը դժվարությամբ է ընթանում: Ասադը վաղուց արդեն չունի զգալի ռեսուրսներ՝ ոչ մարդկային, քանի գրեթե յուրաքանչյուր ալևիական ընտանիքում զոհված կա, ոչ նյութական, իսկ առանց դրանց խոշոր հարձակողական գործողություններն անհնար են:

Պուտինից կարեկի է վարկով տեխնիկա խնդրել և զինամթերք, սակայն մարդկային ռեսուրսի համար պետք է դիմել Իրանին և նրանց լիբանանյան դաշնակից "Հզբոլահ" շարժմանը: Այդ մասին հայտարարել է Մոկսվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի արևելագիտության ամբիոնի դոցենտ, Russia Beyond the Headlines խմբագիր, փորձագետ Նիկոլայ Սուրկովը:

Նրա խոսքով, Ասադի ժամանման երկրորդ վարկածը այն է, որ դա քարոզչական հնարք էր և պետք է ցուցադրեն աշխարհին, որ Մոսկվան Ասադին համարում է լեգիտիմ նախագահ և պատրաստ է նրան աջակցել: Փորձագետի կարծիքով, Ասադի Մոսկվա կատարած այցի երրորդ վարկածն այն է, որ Սիրիայի նախագահը քննարկել է իր ապագայի հարցը: Այդ վարկածը ավելի ճշմարտացի է թվում:

Ըստ Սուրկովի՝ Ասադին դեռևս պետք չէ հետին պլան մղել: Նա ամենայն հավանականությամբ կմնա սիրիական ալևիների առաջնորդը, քանի որի նրանք կազմում են բանակի կորիզը և այդ դերում կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ քաղաքականությունում, որպես խորհրդարանում խմբակցության առաջնորդմ կամ ծովափնյա նահանգների նահանգապետ:

Փորձագետն օրինակ բերեց լիբանանյան դրուզների առաջնորդ Վալիդ Ջումբլատին, ով պաշտոններ չի զբաղեցնում, սակայն տասնամյակներ շարունակ հանդիսանում է այդ երկրում կենտրոնական ֆիգուրներից մեկը, փոխանցում է russiancouncil.ru կայքը: