25.09.2026
ԱՄՆ-ը հայտնել է Սիրիայից զորքերի դուրսբերման ժամկետը
prev Նախորդ նորություն

Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Անկարա, որտեղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցություններ կվարի Սիրիայի իրավիճակի շուրջ:

«Հիմնական ուշադրությունը հանդիպման ընթացքում նախատեսվում է հատկացնել սիրիական կարգավորման տարբեր ուղղություններին»,- երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան։

Աշխատանքային այցը կտեւի մեկ օր, ասել է նա։

Ռուսաստանը մտադիր է հասնել ԵՄ-Իրան հաշվարկների մեխանիզմին մասնակցությանը. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան