25.11.2024
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցություն. Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ»-ի ղեկավարին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդրի հանգուցալուծումը մոտ է. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Իրավիճակը շատ զգայուն է: Հայկական կողմը ունի իր դիրքորոշումը: Այլ երկրներ ունեն իրենց դիրքորոշումը: Ռուսաստանը ելնում է այն իրողությունից, որ ՀԱՊԿ-ն շատ կարեւոր գործիք է խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման համար, հետեւաբար, կազմակերպությունը պետք է հստակ գործի: Եվ հստակ գործելու համար պետք է լինի նորմալ կառավարում եւ պետք է ունենա ղեկավար», - նշել է նա:

Պաշտոնյայի խոսքով, այն, որ Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի հետկանչից հետո հնարավոր չէ արագ նոր քարտուղար նշանակել, ցավոտ խնդիր է կազմակերպության համար:

«ՀԱՊԿ-ն ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար` ՌԴ քաղաքացի Վալերի Սեմերիկով, ով փորձառու անձ է: Բայց ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ ինչ միջոցներ են ձեռնարկվում` ես զերծ կմնայի հրապարակային քննարկել», - ասել է Պանկինը` հույս հայտնելով, որ խնդրի հանգուցալուծումը մոտ է: