Ադրբեջանը հետխորհրդային տարածքում ամենաշատ զենք գնող երկիրն է
2017 թ. վիճակագրական տվյալների համաձայն, Ադրբեջանը հետխորհրդային երկրների շարքում ամենիցշատ զենք ներկրած երկիրն է:
Սա արտացոլվել է աշխարհի զենքի շուկայի արտահանող եւ ներմուծող երկրների քարտեզներում, որոնք պատրաստվել են Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) եւ Միջազգային բանկի 2016-2017թթ տվյալների հիման վրա:
Նշվում, որ Ադրբեջանը նախորդ տարիներին համեմատ 7 մլն դոլար լրացուցիչ միջոց է հատկացրել սպառազինության ներմուծմանը:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը 279 մլն դոլար է ծախսել սպառազինությունների գնումների համար: Ղազախստանը սպառազինությունների ներմուծման համար ծախսել է 209 մլն դոլար, Բելառուսը 145 մլն դոլար, Թուրքմենստանը 75 մլն դոլար, Լատվիան 39 մլն դոլար, Ռուսաստանը 34 մլն դոլար, Էստոնիան 30 մլն դոլար, Լիտվան 29 մլն դոլար, Հայաստանն `14 մլն դոլար: