26.11.2024
ԱՄՆ-ն ամենավատ արդյունքներն է արձանագրել 7 տարվա մեջ. Transparency International
prev Նախորդ նորություն

Մադուրոն կարծում է, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի հիմնական նպատակը նավթ ստանալն է

Վենեսուելայում ԱՄՆ-ի հիմնական նպատակը նավթի եւ այլ ռեսուրսների ձեռքբերումն է, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

«Կա մի քանի պատճառ: Գլխավոր պատճառը վենեսուելական նավթի ձեռքբերումն է, որովհետեւ մենք ունենք աշխարհում հավաստագրված նավթի ամենամեծ պաշարները: Մենք հավաստագրում ենք այն, ինչը լինելու է ոսկու ամենամեծ պաշարն աշխարհում։ Մենք ունենք աշխարհի ողջ խոշորագույն գազային պաշարները չորրորդ մասը, ադամանդների, խմելու ջրի, ալյումինի, երկաթի եւ կոլտայի հսկայական պաշարներ: Մենք էներգետիկ ռեսուրսների, բնական ռեսուրսների գերտերություն ենք», - ասել է նա: