ԵՄ-ի հետ առանց մուտք արտոնագրի ռեժիմը Ուկրաինային ոչնչացմամբ է սպառնում. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը Ուկրաինային սպառնում է բնակչության զանգավածային արտագաղթով և ամբողջովին ոչնչացմամբ:
«Մի կողմից՝ առանց արտոնագրային ռեժիմը մարդկանց համար դրական դեր է խաղում: Մյուս կողմի՝ դա Ուկրաինայի ոչնչացման համար գործիք է, ուկրաինացինեևը պարզապես զանգվածայնորեն հեռանում են»,-գրել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ ուկրաինացիները հիմնականում Լեհաստան են մեկնում:
«Լեհաստանը շատ լավ է ընդունում Ուկրաինայի քաղաքացիներին: Նրանց անմիջապես ինտեգրում են: Այսպիսով Լեհատսանի իշխանությունները լուծել են իրենց երկրում ժողովրդագրական խնդիրը: Այդ երկրի տնտեսությունը շատ արագ է զարգանում Ուկրաինայի և Վրաստանի հաշվին»,- հավելել է նա: