13.06.2025
Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կկարգավորի երկրի հյուսիս-արեւմուտքում իրավիճակը․ Պուտին
prev Նախորդ նորություն

Էրդողանն ասել է` որն է Թուրքիայի նպատակը Սիրիայում

Երեկ Մոսկվայում կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:


Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը Սիրիայում այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելն է:


«Ես փոխանցեցի դա Ռուսաստանին: Մենք գիտենք` ովքեր են նրանց սադրում: Մեր համատեղ պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ կշարունակվի, մենք կուժեղացնենք մեր համակարգումը»,-ասել է նա:


Էրդողանը նաև հավելել է, որ քննարկել է Պուտինի հետ Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձը:


 

Սիրիայում ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է ԻՊ-ը. Պոմպեո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը