25.04.2025
С-400-ների Թուրքիա մատակարարումն ազգային արժույթներով կհաշվարկվի. Էրդողան
prev Նախորդ նորություն

Խամենեին անհրաժեշտ է համարել երկրի ԶՈՒ մարտունակության բարձրացումը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է երկրի բանակի եւ ռազմական ներուժի մարտունակության բարձրացման անհրաժեշտության մասին, որ թշնամիները չհամարձակվեն Իրանին սպառնալ, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Մեծացրեք ձեր հնարավորությունները եւ պատրաստվածությունը, որպեսզի թշնամիներն անգամ չհամարձակվեն այս մեծագույն ազգին սպառնալ»,- հայտարարել է Խամենեին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ երկրի ԶՈՒ մարտունակության բարձրացումը զսպման գործոն է եւ «թշնամիներին վախով է համակում»՝ հավելելով, որ Իրանը որեւէ մեկի հետ պատերազմ սկսելու մտադրություն չունի:

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ THAAD գնելու մասին 15 մլրդ դոլարի համաձայնագիր է ստորագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար