25.11.2024
ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ամրապնդեն լարվածության նվազեցման դրական միտումը. Լուկաշևիչ
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահի թեկնածուն հայտնել է ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքների մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն ու իր երեխաներին սպառնում են, հաղորդում է «Ռուսթավի» հեռուստաալիքը:

Ըստ նրա, նա եւ իր ընտանիքը սպանության սպառնալիքներով հաղորդագրություններ են ստանում: Զուրաբիշվիլին նշել է, որ դրանք ստացվել են ձայնային հաղորդագրությունների տեսքով:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, այդ ձայնային հաղորդագրությունների հեղինակների ինքնությունն արդեն պարզվել է, եւ նրանք նախկին զինվորականներ են, որոնք կապված «Միացյալ ազգային շարժման» հետ:

Sputnik-Վրաստանը նշում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին երկու երեխա ունի, որդի՝ Թեյմուրազը եւ դուստր՝ Կետեվանը: Նրանք մեծացել են Փարիզում, որտեղ ծնվել եւ մեծացել է իրենց մայրը: Թեյմուրազը 23 տարեկան է, Կետեվանը նրանից փոքր է: Թեյմուրազը որոշել է կյանքը նվիրել դիվանագիտությանը: Այս պահին նա ապրում է Նյու Յորքում եւ աշխատում է ՄԱԿ-ի առաքելությունում: Կետեվանն ապրում է Փարիզում, որտեղ տեղական հեռուստաալիքներից մեկում հաղորդավար է աշխատում:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում է Զուրաբիշվիլին եւ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժմում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պետք է տեղի ունենա մինչեւ դեկտեմբերի 2-ը: