9.06.2025
Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
prev Նախորդ նորություն

Մամեդյարովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:


Նշվում է, որ այցի շրջանակում Մամեդյարովը կմասնակցի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 7-րդ, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումներին:


Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Դավիթ Զալկալիանին երկուշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, Ստամբուլում կանցկացնեն թվով 7-րդ հանդիպումը:  

«Հանդիպման ընթացքում ակնկալվում է քննարկել եռակողմ համագործակցության առաջընթացը և տարածաշրջանային և գլոբալ վերջին իրադարձությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2012 թվականից սկսած՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները տարին երկու անգամ հանդիպում են՝ քննարկելու համար եռակողմ համագործակցությունը և տարածաշրջանային հարցեր: Նախորդ հանդիպումը կայացել է Բաքվում՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին:

Քաղաքագետ. Վրաստանում մեծ է քաղաքական ապատիան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին