25.11.2024
Հայաստանն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը երկրում
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն գնում է լուծարման. Նիկոլ Փաշինյանին չընտրեցին վարչապետի պաշտոնում

Ինչպես եւ նախատեսվում էր Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Հենց այս արդյունքն էր ակնկալում Փաշինյանի թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:


Այսպիսով վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ քվերակող պատգամավորներ չեղան: Դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավորներ:


Նշենք, որ քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարել էին ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ը հայտարարեց, որ կքվեարկի ձեռնպահ: Վարչապետի ընտրությանը հարցը դրված էր հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստի օրակարգում: Վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:


Խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:


Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: