26.11.2024
Սաուդացի ընդդիմադիր լրագրողին խեղդամահ են արել
prev Նախորդ նորություն

Ռոհանի. ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին դիմակայելը անհրաժեշտություն է

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է Իրանի ժողովրդի դեմ միակողմանի ու անարդար պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը:


Ռոհանին Իրանի կառավարության նիստում նշելով, որ տնտեսական պատերազմի ու պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում թշնամու գլխավոր նպատակը համաշխարհային տնտեսության մեջ Իրանի ներկայության կանխումն է, ասել է. «Այս ասպարեզում արտահանողներն ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմակայման մարտի գեներալներն են: Արտահանողները պահպանելով իրանական ապրանքների շուկան, թե պաշտպանելու են աշխատատեղերն ու Իրանի ներքին արտադրությունը և թե գրանցելու են համաշխարհային շուկաներում Իրանի ու իրանցու հաղթանակը»,- ասել է ԻԻՀ նախագահը:


Նա նաև ընդգծել է, որ իր արտարժութային ու արտահանումային բոլոր քաղաքականություններում Իրանի կառավարությունը ձգտել է ու շարունակում է ձգտել նրան, որ երկրի արտահանման ցիկլը պահպանվի: