24.11.2024
Ղրիմի Կերչ քաղաքում պայթուցիկ սարք է գործի դրվել. զոհվել է 17, վիրավորվել՝ մոտ 50 մարդ
prev Նախորդ նորություն

ՌԴ բանկային ոլորտի դեմ պատժամիջոցներն առևտրային պատերազմի հայտարարություն են. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Euronews-ին տված իր հարցազրույցում ռուսական բանկային ոլորտի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անվանել է առևտրային պատերազմի հայտարարում:


«Իսկ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն իսկապես առևտրային պատերազմի հայտարարություն են, դա ամենածանր պատժամիջոցներն են: Չկա որևէ կասկած, որ մենք նմանատիպ ճնշումը կկարողանանք հաղթահարել», - հայտարարել է Մեդվեդևը:


Նա նաև վստահություն է հայտնել, որ ռուսական տնտեսությունը կարող է հարմարվել ցանկացած տեսակի ճնշման, սակայն «հարցն այն է, ինչու է դա հարկավոր»:


ՌԴ վարչապետն ընդգծել է, որ նման քաղաքականությունը քայքայում է միջազգային կարգը, այդ թվում նաև միջազգային տնտեսական կարգը: