25.11.2024
Մոսկվայում կայացել է Արա Բաբլոյանի և Վյաչեսլավ Վոլոդինի հհանդիպումը
prev Նախորդ նորություն

Գնաճի տեմպերն արագացել են․ ԿԲ-ն վստահեցնում է, մարդիկ՝ մտահոգվում

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը (այս տարվա սեպտեմբերը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) կազմել է 3.5%։


Փաստորեն, որոշակի դանդաղումից հետո հուլիսից սկիզբ առած միտումը շարունակվում է՝ գնաճն արագանում է։ Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, ապրիլից սկսած՝ գնաճը սկսեց դանդաղել և հունիսին հասավ մինչև 0.9%, ինչը մի շարք տնտեսագետների մոտ մտահոգության առաջացրացրեց, որ նման տեմպով շարունակելու դեպքում կարող ենք կրկին մտնել գնանկումային փուլ, գրում է b4b.am-ը։


Սակայն հուլիսից սկսած գնաճը կրկին սկսեց արագանալ։ 12-ամսյա կտրվածքով գնաճի ավելի բարձր ցուցանիշ այս տարի գրանցվել է միայն մարտ ամսին՝ 3.7%։


Նշենք, որ գնաճին ամենաշատը նպաստել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախումբը, որն ամենամեծ կշիռն ունի սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեջ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, թանկացել են 5.3%-ով։



Ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գները 12 ամսվա կտրվածքով աճել են 5%-ով, առողջապահության ոլորտի ծառայությունների գները՝ 4.5%-ով, տրանսպորտի ենթախմբի ապրանք-ծառայությունները թանկացել են 5.9%-ով, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունները՝ 5.1%-ով։ Կրթության գծով գնաճը 2.4% է։


Հագուստի և կոշիկի, բնակարանային և կոմունալ ծառայությունների, տնային գործածության առարկաների ապրանքախմբերի գների աճը աննշան է։


Իսկ կապի ոլորտում և տարբեր ապրանքներ/ծառայություններ խմբում անգամ գրանցվել է թեթև գնանկում։


Նշենք նաև, որ ըստ Կենտրոնական բանկի՝ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։