26.11.2024
Դեռեւս նպատակ չի դրել վերադառնալ ղեկավարի պաշտոնի. Քոչարյանը՝ Bloomberg-ին
prev Նախորդ նորություն

Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների

Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:


Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հանդիսավոր նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:


Համաձայն Երևանի ավագանու կանոնակարգի 124-րդ կետի՝ նիստը վարում էր ավագանու ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը: Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:


Համաձայն Երևանի ավագանու կանոնակարգի 125-րդ կետի՝ Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի թանգարանին: Երևանի, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան’ հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին: