Le Figaro. ՀՀ-ն դեռ սպասում է տնտեսական հեղափոխության
Ուրբաթ երեկոյան ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած այցելությունը մեծ հույսեր է արթնացրել կովկասյան այդ փոքրիկ երկրում։ Հայաստանի կառավարությունը, օգտվելով առիթից, գործարար ֆորում է կազմակերպել, որին, սպասվում է, որ կմասնակցեն ընկերության 350 ֆրանսախոս ղեկավարներ՝ գրում է Le Figaro-ն։
Հայաստանը 7,5% տնտեսական աճի ցուցանիշ ունի, սակայն այն անհամաչափ է բաշխված։ Տնտեսական աճից օգտվում են միայն Հայաստանի մի քանի խոշոր ընկերություններ։
Հայաստանը դեռ վերջնականապես չի կանգնել տնտեսական հեղափոխության ռելսերի վրա։ Նախկին իշխանությունից դեռ մնացել է խորհրդարանը, որի անդամ են նաև որոշ օլիգարխներ, ովքեր սպառնում են փակել իրենց ձեռնարկությունները։
Le Figaro -ն գրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի նորընտիր վարչապետին աջակցում է ժողովրդի մեծամասնությունը, այնուամենայնիվ Փաշինյանն ու իր թիմը գործնականորեն չեն կարող օրենքներ ընդունել, քանի որ խորհրդարանը դեռ գտնվում է նախկին իշխանությունների ձեռքերում։