Deutsche Welle.Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը`մեծ իրադարձություն ՀՀ-ի համար
Հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ավելի քան 84 երկրի պատվիրակություն է մասնակցել: 17-րդ գագաթնաժողովն անցնում է «Ապրել միասին» կարգախոսով և զգացվում է ամենուր Երևանում, գրում է Deutsche Welle-ն:
Ներկայացվածության և ծավալների առումով այս միջոցառումը խոշորագույնն է Հայաստանի անկախությունից ի վեր: Երևանում արդեն տեղի է ունեցել ՖՄԿ մշատական խորհրդի նիստը, մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, գործարար համաժողովը, լրագրողների կոնգրեսը, գործում է ֆրանկոֆոնիայի ավանը:
Ինչպես նշում է պարբերականը, գագաթնաժողովի երկու օրերը ոչ աշխատանքային են հայտարարվել Հայաստանում, փակ է քաղաքի ամբողջ կենտրոնը, սակայն երևանցիները չեն բողոքում՝ նրանք միշտ ուրախ են հյուրերին:
Ըստ կրթության և գիտության նախարարության, ֆրանսերեն ուսանող մարդկանց թիվը Հայաստանում մշտապես աճում է՝ մոտենալով 200.000-ի, լեզուն դասավանդվում է ՀՀ 300 դպրոցում: