24.11.2024
ՀԱՊԿ-ը քննարկում է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը. հերթը Ադրբեջանի՞նն է
prev Նախորդ նորություն

Կրեմլը հաստատեց՝ Պուտինն ու Լուկաշենկոն այսօր կհանդիպեն Սոչիում

Կրեմլը հաստատեց ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Նա նշել է, որ Լուկաշենկոն  աշխատանքային այցով այսօր կժամանի  Սոչի և ՌԴ նախագահը իր աշխատանքային օրը կշարունակի նրա հետ քննարկումներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:   


Պեսկովը նաև ասել է, որ ցանկացած անհամաձայնություն Ռուսաստանի և Բելառուսի միջև կրում է աշխատանքային բնույթ և կարող է կարգավորվել: 


«Երկու երկրների համագործակցության ծավալը բոլոր ոլորտներում այնքան մեծ է, որ այս հարաբերությունները չեն կարող իրականացվել կամ գոյություն ունենալ առանց որոշակի անհարթությունների: Բայց դրանք աշխատանքային են և կարգավորվում են: Նաև հենց այդ նպատակով են հանդիպում նախագահները»,- հավելել է Պեսկովը: