Մերկելը մեկնում է Բաքու ռուսական գազի այլընտրանքի հետևից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնում է Ադրբեջան քննարկելու Կասպից ծովից Եվրոպա գազ մատակարարելու խնդրի շուրջ: Այս մասին գրում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո Մերկելը ռուսական գազին այլընտրանք է փնտրում, թեև չի էլ հրաժարվում ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումից:
Հղում անելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի, Reuters-ը գրում է, որ Բերլինը հետաքրքրված է Հարավային գազատրանսպորտային միջանցքի կառուցմամբ: Սա, ըստ աղբյուրի, ՌԴ-ից Եվրոպա գազի մատակարարումների «դիվերսիֆիկացիայի» ծրագրի ռազմավարության մի հատվածն է:
Նա նաև նշել է, թե Մերկելը ադրբեջանցի իշխանությունների հետ կքննարկի Ադրբեջանից Թուրքիայի տարածքով ԵՄ գազամատակարարման ենթակառուցվածքների արդիականացման խնդիրներ:
Հիշեցնենք, օգոստոսի 23-ին Մերկելը կժամանի Թբիլիսի, օգոստոսի 24-ին` Երևան, իսկ 25-ին կմեկնի Բաքու: