24.11.2024
Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Զայբերթ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը քննարկում է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը. հերթը Ադրբեջանի՞նն է

ՀԱՊԿ-ում քննարկվում է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակ և գործընկերության մասին փաստաթղթերի փաթեթը փոխանցվել է  կազմակերպության մշտական խորհրդի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:


Նշվում է, որ քննարկումներին մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի նախարարությունների ներկայացուցիչներ:


Հիշեցնենք, ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը:


Նշենք նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ՀԱՊԿ նկատմամբ: Օրերս Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ նպատակահարմար է քննարկել Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ սկզբնական շրջանում դիտորդի կարգավիճակով: