20.04.2025
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր է քրգործ հարուցվի
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության. մամուլ

Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում: "Հայկական ժամանակ"-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:


Այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ հաղորդագրությունն ամբողջությամբ այս հղումով


Ավելի վաղ «ՀԺ»-ն տեղեկացրել էր Քոչարյանի հարցաքննության մասին: Դատելով զարգացումներից չի բացառվում, որ Քոչարյանը նույնպես կարգավիճակ կստանա սույն քրեական գործով:

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար