25.11.2024
Հասան Ռուհանի.Ադրբեջանն ու Իրանը մեծ հնարավորություններ ունեն համագործակցության ընդլայնման համար
prev Նախորդ նորություն

"Իսլամական պետությունը" սեփական արժույթն է դնում շրջանառության մեջ

Սիրիայում և Իրաքում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իրաքյան Մոսուլ քաղաքում շրջանառությունից կհանի արտասահմանյան արժույթներն ու կներմուծի սեփական արժույթը՝ ոսկե դինարը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ «Աս-Սումարիյա» իրաքյան հեռուստաալիքին հղումով։

Ճիշտ այդպես են կոչվել ոսկեդրամները, որոնք օգտագործվել են 630-ական թվականներին Օսման խալիֆի օրոք, որոնք էլ իսլամիստ զինյալները որպես օրինակ են վերցրել։ Սեփական արժույթը ստեղծելու մասին զինյալները հայտարարել են Մոսուլում՝ Իրաքի Նայնավ նահանգի մայրաքաղաքում՝ մզկիթներում և բարձրախոսների միջոցով։ Ինչպես նշել են խմբավորման անդամները, առաջիկա օրերին դրամական փոխանակումը տեղի կունենա միայն ոսկե դինարներով, «Իսլամական պետության» կողմից բացված բանկերում:

Փոխանակման կետերի տերերի խոսքով՝ ԻՊ-ի զինյալները Մոսուլի բոլոր կետերից սկսել են դուրս բերել դոլարները: Նահանգի ողջ տարածքում ոսկե դինարի շրջանառությունը կսկսվի սեպտեմբերից: Ոսկե մեկ դինարի արժեքը հավասար է լինելու 139 դոլարի։