Իսպանիայում գործողություն է իրականացվում «հայկական մաֆիայի դեմ». 100 մարդ է ձերբակալվելու
Իսպանիայում լայնածավալ գործողություն է իրականացվում «հայկական մաֆիայի դեմ»: Այս մասին հայտնում են կատալոնական իրավապահ մարմինները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վկայակոչելով Mossos d’Esquadr-ին, այժմ ազգային ոստիկանության հետ միասին իրականացնում ենք համատեղ գործողություն՝ հայկական ծագում ունեցող հանցավոր խմբավորման դեմ:
Նշվում է, որ այդ խմբավորումը կապակցված է թմրադեղերի շրջանառության, զենքի առևտրի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, մարզական խաղադրույքների ոլորտում կոռուպցիայի, ինչպես նաեւ ամբողջ Եվրոպայում այլ ունեցվածքային հանցագործությունների հետ:
Խուզարկություններ են իրականացվում Բարսելոնում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում ու այլ քաղաքներում։ Նշվում է 70 խուզարկության մասին, որի արդյունքում ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվելու: Նշվում է, որ ամենամասշտաբային հայկական ծագմամբ հանցավոր խմբի մասին է խոսքը:
“Այս գործողությունը վերջ կտա ծագումով Վրաստանից՝ Շուշանաշվիլի եղբայրների ու հայկական ծագումով օրենքով գող Էրիկ Ջաղինյանի խմբավորման գործունեությանը”, - գրում է El País թերթը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։ Նշվու է նաեւ, որ հետաքննությունը սկսվել է 2016-ի հունվարին Կատալոնիայում տեղի ունեցած երկու սպանությունից հետո։