24.11.2024
Պատրաստ ենք մասնակցել ԸՕ-ի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Սենատի Կոմիտեն ձգձգված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մտահոգություն է արտահայտել

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի առաջարկած ձեւակերպումները: Հոլենի զեկույցում նշվում է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգված հակամարտության» վերաբերյալ մտահոգությունը: Այս մասին հաղորդում է news.am-ը:


Զեկույցը 2019 ֆինանսական տարվա համար օտարերկրյա օգնության օրինագծի մաս է կազմում, որը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կքննարկվի եւ կընդունվի:


Վան Հոլենի զեկյցում կոչ է արվում աջակցել մարդասիրական եւ առողջապահական ծրագրերին, ներառյալ ֆիզիկական եւ կոգնիտիվ խանգարումներ ունեցող երեխաների եւ մեծահասակների համար տարածաշրջանային վերականգնողական կենտրոններին: ԱՄՆ կողմից ֆինանսավորման համար առաջնային ուշադրություն է դարձվում այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են Ստեփանակերտում գտնվող Քոքսի վերականգնողական կենտրոնը: Նշվում է, որ կենտրոնում վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 15.000 հիվանդի օգնություն են ցույց տվել:


Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել սենատորին աջակցության համար: