27.11.2024
ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են
prev Նախորդ նորություն

«Խոլոստոյ» խոստումներ. Նաիրա Զոհրաբյանը թարմացրեց ՀՀԿ-ականների հիշողությունը

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային Ժողովում ներկայացրեց ՀՀԿ կառավարությունների բոլոր «խոլոստոյ»  խոստումները, քանի որ, ըստ պատգամավորի, վերջին օրերին ՀՀԿ-ականների սիրտը թիվ-թվաբանություն է պահանջում:


Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ամենամեծ բլեֆն այն էր, որ ՀՀԿ վարչապետերից մեկը 850 մլն դոլար ներդրումներ էր խոստանում (Կարեն Կարապետյան- խմբ.),և դա համաշխարհային տնտեսագիտության մեջ բլեֆագիտության հանճարեղ փորձ էր։ Հաջորդը, որ մեջբերեց Զոհրաբյանը, Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն էր, Գյումրու տեխնոպարկը, 8-10 տոկոսային կետով աղքատության կրճատումը, մինչդեռ աղքատության ցուցանիշն այսօր էլ կազմում է 30 տոկոս: Չմոռացավ նաև հայտնի վարչապետի խոստումը, թե բոլոր դպրոցները համակարգիչներով են հագեցված լինելու:


«Հերթական ՀՀԿ-ական կառավարությունն էլ հայտարարեց, որ օտարերկրյա ներդրումներն աճել են, մինչդեռ վիճակագրության ծառայությունը հերքեց ու թվերով ապացուցեց, որ 2016 թվականի համեմատ 2017-ին ներդրումները նվազել են»,- ասաց նա:


Զոհրաբյանի խոսքով, ՀՀԿ-ի պաշտոնավարման արդյունքում պետական պարտքը մոտեցավ 7 մլրդ դոլարի շեմին, իսկ խոստումը, թե պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիա չի լինելու, այդպես էլ մնացին օդում.


«Ինչ որ մեկը հիշո՞ւմ է, որ որեւէ կոռուպցիոներ պաշտոնյա դատապարտվի կլանի «օբշագի» որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:


Պատգամավորը չմոռացավ նաև սահմանադրական փոփոխությունները՝ նշելով.


«Երկրի Սահմանադրությունը սարքել եք պոլի շոր»։


Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը շարունակեց իր խոսքը նաև ընդմիջման ազդարարումից հետո, թեև ԱԺ նախագահը իրեն հորդորեց ավարտել ելույթը, քանի որ այդ կերպ պատգամավորը «ոտնահարում է գործընկերների իրավունքները»: Զոհրաբյանը, սակայն, արձագանքեց՝ ոչինչ, այսքան ժամանակ դուք եք ոտնահարել մեր իրավունքները և շարունակեց ելույթը, մինչ ՀՀԿ-ական պատգամավորները լքում էին դահլիճը: Սա չվրիպեց նրա աչքից.


«Հերոսաբար դահլիճը լքած ՀՀԿ պատգամավորներ. դուք այս դահլիճում դիսկոմֆորտ եք զգում, քանի որ բեսպրեդել, ամենաթողություն և նման այլ բառերը ձեզ համար տրինաժորնի գնալու պես մի բան է։ Միայն ուժեղը կարող է գիտակցել իր սխալն ու գնալ առաջ»,- հավելեց նա: