26.11.2024
Fitch գործակալությունը գնահատում է ՀՀ-ի վարկանիշը. հանդիպում ֆինանսների նախարարի հետ
prev Նախորդ նորություն

Վերականգնելու ենք Ադրբեջանի հետ խախտված ռազմական հավասարակշռությունը. Փաշինյան

Հայաստանը զարկ է տալու ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը եւ վերականգնելու է Ադրբեջանի հետ խախտված ռազմական հավասարակշռությունը: Այս մասին հունիսի 7-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, հայկական կողմը Ադրբեջանի մի քանի միլիարդի հասնող ռազմական ծախսերին հակադրելու է ինովացիոն տեխնոլոգիաների հենքի վրա զարգացող ռազմաարդյաունաբերությունը եւ ինովացիոն միտքը:


Փաշինյանն իր ելույթում խոստացավ որեւէ դեպքում չի թաթախվել կոռուցիայի մեջ եւ որպես վարչապետ պաշտոնավարման ընթացքում ձեռք չբերել որեւէ գույք կամ ակտիվ: «Նույնը պահանջում եմ կառավարության յուրաքանչյուր անդամից», - հայտարարեց նա՝ խոստանալով անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ:


Նա նաեւ հիշեցրեց, որ իր որդին կամավոր դիմում է գրել Արցախում ժամկետային զինծառայության անցնելու նպատակով եւ կոչ արեց մինչեւ օրս բանակից տարբեր զարտուղի ճանապարհներով խուսափած եւ 27 տարին չլրացած երիտասարդներին մեկնել զինվորական ծառայության եւ այդ կերպ պարտքը կատարել իր հայրենիքի առջեւ:


Վարչապետը վերսին կոչով դիմել էր արտերկրում բնակվող զինապարտ զորակոչիկներին՝ վերադառնալ Հայաստան ու կատարել իրենց պարտքը՝ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար:


«Շուրջ մեկ տասնյակ հազար արտերկրում գտնվող զինապարտ քաղաքացիներին կոչ եմ անում վերադառնալ Հայաստան: Կրկին ուզում եմ հիշեցնել որ ժամկետային զինծառայության անցնելու նպատակով հայրենիք վերադարձած պատանիները, եթե անգամ հետախուզման մեջ են, չեն ձերբակալվի, իսկ բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձիք հնարավորություն կունենան ծառայությունն իրականացնել զինված ուժերի համապատասխան ոլորտում», - նշեց Փաշինյանը:


Նա նաեւ խոսեց զինծառայողնների սոցիալական խնդիրների լուծման եւ բանակը ընտրական հարկադրանքներից զերծ պահելու անհրաժեշտությունից:


«Մենք թույլ չենք տա, որ մեզ զինվորին կամ սպաներին ընտրական հարկադրանքի ենթարկեն, եւ պաշտոնը կորցելու սպառնալիքի տակ ստիպեն ընտրություններին քվեարկել այս կամ այն կուսկացության օգտին: Զինծառայողի քաղաքական կամքը կոտրելով, կոտրում են նաեւ նրա մարտական ոգին», - ընդգծեց Փաշինյանը: