25.11.2024
Սեմյոն Բաղդասարով. ԱՄՆ-ը աստիճանաբար երես է թեքելու Թուրքիայից
prev Նախորդ նորություն

Բաքուն ռազմական մեքենաներ է գնելու Ղազախստանից

Ղազախստանը Paramount Group ընկերության օգնությամբ ռազմական մեքենաներ է արտադրելու և վաճառելու է մի շարք երկրներին, այդ թվում և Ադրբեջանին: Ինչպես հայտնում են ղազախական ԶԼՄ-ները, արտադրության մեկնարկի հստակ ժամկետները դեռև հայտնի չեն, սակայն սարքավորումների գնումը նախատեսվում է մինչև այս տարվա վերջ:

2018թ.-ին նախատեսվում է արտադրել 120 մեքենաներ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է հասցնել360-ի: Ռազմական մեքենաները վաճառվելու են Ադրբեջանին, Հարավ Աֆրիկյան Հանրապետությանը, Գաբոնին և Բրազիլիային: Փոխանցում է haqqin.az-ը:

Այս պահի դրությամբ նախագիծը գտնվում է շինարարա-մոնտաժային աշխատանքների փուլում՝մայրաքաղաքի ազատ տնտեսական Աստանա-ժանա կալա տարածքում: Սարքավորումները գնվելու են մինչև տարվա վերջ: Զրահամեքենաների հավաքման հստակ տարեթիվ հայտնի չէ: Հայտնի է, որ արտադրության լոկալիզացիան կկազմի 30 %, իսկ մինչև 2018թ.-ը այդ թիվը կհասնի 50 %: Նոր գործարանում արտադրվելու է երեք տեսակի մեքենա՝«Արլան», «Նոմադ» և «Բարըս», որոնք Paramount Group տեխնիկայի լոկալիզացված տարբերակներն են:

Ղազախստանն ու Հայաստանը, որի հետ Ադրբեջանը ղարաբաղյան հարցի պատճառով գտնվում է պատերազմի պայմաններում, հանդիսանում են ռազմա-քաղաքական դաշնակիցներ ՀԱՊԿ-ի կազմում, ինչպես նաև անդամակցում են ԵԱՏՄ-ին: Չնայած դրան, Ղազախստանը միջազգային հարթակներում պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ադրբեջանամետ դիրքորոշումը Ղարաբաղի հարցով:

Հայաստանի՝ԵԱՏՄ-ին անդամակցելու նախաշեմին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բարձրացրել էր Ղարաբաղի հարցը և դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել էր, որ «որպեսզի չգրգռենք Ադրբեջանի ընկեջը, դուք ինչպես անդամակցել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, պետք է և Եվրասիական միությանը անդամակցել նույն, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»: