25.11.2024
Մամուլ. «Այլ ելք չունենք. Նիկոլը կրակն ա ընկնելու. ինչ է խոսել Սերժ Սարգսյանը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ներքաղաքական կայունությունից կախված է նաև Արցախի անվտանգությունը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները:


Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:


Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:


Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաեւ Արցախի անվտանգությունը:


Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: