21.04.2025
Մամուլ. Սերժ Սարգսյանի բանագնացները պատգամավորներին հոգեբանական ճնշումների են ենթարկել
prev Նախորդ նորություն

ԱԺ նիստը չկայացավ` պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը

Ազգային Ժողովի հերթական նիստն այսօր տապալվեց: Առավոտյան ընդամենը 29 պատգամավոր է ներկայացել, քվորում չի ապահովվել:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ երկրում ստեղծվել է աննախադեպ վիճակ և իրենք բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանը.

«Եկրում աննախադեպ վիճակ է։ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և Ազգային Ժողովի չորսօրյա նիստերի աշխատանքներին չի մասնակցելու»,- հայտարարեց նա։


Նշենք, այսօր առավոտվանից նոր թափով մեկնարկել են անհնազանդության գործողությունները Երևանում և հանրապետության բոլոր քաղաքներում: Փակ են միջպետական մայրուղիները, Երևան մտնող գրեթե բոլոր մուտքերը, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը` մեկնող ու Հայաստան ժամանող քաղաքացիները ոտքով են տեղաշարժվում, չի աշխատում մետրոն, ուսանողները տոտալ դասադուլ են հայտարարել:

ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է, խուճապ չկա․ ԿԲ-ն հերքում է մտահոգությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար