30.07.2025
Անհնազանդության գործողությունների ստարտը. փակ է դեպի օդանավակայան տանող ճանապարհը LIVE
prev Նախորդ նորություն

Եվրամիությունը քաջալերում է շահագրգիռ կողմերին սկսել համակողմանի երկխոսություն

Եվրամիությունը վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասված է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարությունում:


Միաժամանակ, Եվրամիությունը երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում անչափ կարևորում է, որ «ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները և հավաքների ու խոսքի իրենց իրավունքը իրացնողները, խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես եղել է վերջին օրերին»:


Եվրամիությունը շարունակում է քաջալերել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ՝ քաղաքացիական հասարակությանը, համակողմանի երկխոսություն սկսելու Սահմանադրությանը և հայ ժողովրդի շահերին համապատասխան նոր կառավարության ձևավորման շուրջ:


Հիշեցնենք, Ազգային ժողովը հատուկ նիստում մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում:

Անհրաժեշտ է ապահովել զինպետհամարանիշներով մեքենաների անխափան տեղաշարժերը. ՀՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար