Անհնազանդության գործողությունների ստարտը. փակ է դեպի օդանավակայան տանող ճանապարհը LIVE
02.05.2018
Առավոտյան ժամը 8-ից Երևանում և մայրաքաղաքից դուրս մեկնարկել են անհնազանդության գործողությունները:
Ուսանողները, որոնք հայտարարել են տոտալ դասադուլ, քայլերթ են կազմակերպել երևանյան փողոցներով: Ուսանողները փակել են Բժշկական համալսարանի հարակից փողոցները:
Հարյուրավոր ցուցարարներ շուրջ մեկ ժամ է ինչ փակել են և փակ են պահում դեպի օդանավակայան տանող ճանապարհը Փարաքարում: Խոսակցություններ կան, որ Էջմիածնից նրանց են շտապում միանալ մեծ խումբ ցուցարարներ:
Ճանապարհը փակած քաղաքացիները բացեցին ճանապարհը միայն շտապ օգնության մեքենայի համար: Ոստիկանական ուժեր այստեղ կան, բայց ժողովրդի գործողություններին չեն խոչընդոտում:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում խցանումներ են:
Հիշեցնենք, նախօրեին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում:
«8։15-ից շրջափակվում ենք հանրապետության բոլոր փողոցները, մայրուղիները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը․․. ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել»,- հայտարարեց Փաշինյանը: