5.04.2026
Փորձագետ. Եթե ՀՀ–ում տնտեսական իրավիճակը վատանա, Փաշինյանը չի կարողանա պահել իշխանությունը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն փորձում է տապալել վարչապետի ընտրությունը. Փաշինյանը հանրահավաք է հրավիրում

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժողով է արել եւ որոշել՝ տապալել վարչապետի վաղվա ընտրությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով քիչ առաջ տեղեկացրեց համաժողովրդական շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:


Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն փորձում է գողանալ ժողովրդի հաղթանակը եւ կոչ արեց՝ վաղ առավոտից հարյուր հազարներով գալ Հանրապետության հրապարակ, պայքարել ձեռք բերված հաղթանակի համար:


«Վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտնում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում: Այդ հայտարարությունները հնչեցին նաեւ ԱԺ-ում՝ իմ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում: Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ քիչ առաջ՝ գիշերային ժողովի ընթացքում, ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել վարչապետի վաղվա ընտրությունը: Նրանք ցանկանում են այնպես անել, որ ժողովրդի թեկնածուն քննարկումների արդյունքում վարչապետ չընտրվի:


Ես կոչ եմ անում, որ դուք վաղը հարյուր հազարներով գաք եւ հավաքվեք Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դնեք ձեր կամքը եւ աջակցությունը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի պլանը: Պլանի էությունը վարչապետի վաղվա ընտրության ձախողումն է եւ փորձել վերականգնել ՀՀԿ-ի իշխանությունը:


Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահայտման միջոցով մենք կկարողանանք այս սցենարի առաջն առնել: Պարզապես կոչ եմ անում՝ վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործընթացում եւ նրանց հաղթանակը պետք է դե յուրե հաստատվի՝ ԱԺ-ի վաղվա նիստում:


Մենք 11:00-ին էին որոշել հավաքվել, բայց եթե ավելի շուտ տեղի ունենա, չի խանգարի: Կարեւոր է, որ վաղը հարյուր հազարավոր քաղաքացիներ ի ցույց դնեն իրենց հաղթական կամքը»,- ասաց Փաշինյանը իր տեսաուղերձում:



Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Արմենպրես», ՀՀԿ-ի մամուլի խոսակ Էդուարդ Շարմազանովը հյատարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: «ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- հավելել է Շարմազանովը:

Արամ Առաջինը ողջունել է սահմանադրորեն քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հանձնառությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար