23.11.2024
Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ. Փաշինյանը պատասխանում է Արփինե Հովհաննիսյանին

ԱԺ-ում ապրիլի 30-ին «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ-ի խամբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ «քաղաքական բանտարկյալների» խնդրին, որը բարձրաձայնում է ընդդիմությունը:


ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչեց ԵԽ բանաձեւը, որտեղ ներկայացված չափանիշներով, նրա խոսքով, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Հիմա ինչպե՞ս եք որոշելու եւ ինչպե՞ս եք ազատ արձակելու, ընթացակարգը ո՞րն է», - հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանը:


Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք ունենանք հստակ չափանիշներ, գծենք շրջանակը եւ հարցին տանք ինստիտուցիոնալ լուծում: Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում եւ այդ մոտեցման միակ նպատակը հանրային համերաշխության ձեւավորումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Արփինե Հովվհանիսյանի՝ Եվրախորհրդի բանաջձեւին հղում կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ քաղաքական խնդիրներով հետապնդումների մեջ գտնվող անձանց մասով ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում եւ այս հարցի լուծումը, նրա խոսքով պետք է միտված լինի հանրային համերաշխության հաստատմանը:


«Այն, ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա օրենքների խստիվ պահպանմամբ: ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես կարող է ազատազրկման մեջ գտնվող մարդն ազատ արձակվել: Կդիտարկվի, գուցե առանձին դեպքերում մի գործիք կիրառվի, մեկ այլ դեպքում՝ այլ գործիք: Պետք է ոչ թե նեղ թիմային որոշումներ կայացվեն, այլ ՀԿ-ների փորձագիտական կարծիքները հաշվի առնվեն: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ, դա հանրային համերաշխության հաստատումն է: Մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք կբերեն նոր պրոբլեմներ», - ասաց նա: