25.11.2024
«Ինձ համար համոզիչ չէր». Աշոտյանն արձագանքեց իր հարցերի՝ Փաշինյանի կարճ պատասխանին
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ կարգավորման շանսեր գրեթե չունի

Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը մոտակա 4-5 տարիների ընթացքում գրեթե անխուսափելի է։ Դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Նավթն աստիճանաբար դուրս է գալիս համաշխարհային թրենդից ու դրա գինն ընկնում է։ Այս պարագայում Ադրբեջանի ավելի լավ դեմոգրաֆիան ճնշելու է ներսից։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Միխայիլ Ժիրոխովը։

Ըստ նրա, ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը գրեթե ոչ մի շանս չունի։

Նրա խոսքով, Բաքուն նվազագույնը ցանկանում է հետ բերել այն շրջանները, որոնք խորհդային տարիներին չէին մտնում ԼՂԻՄ–ի կազմի մեջ։ Սակայն հայկական կողմը չի կարող դրանք զիջել անվտանգության տրամաբանությունից ելնելով։

Նա հավելել է, որ պաշտպանական համակարգն այս տարիներին կառուցվելու է հենց այդ շրջանների հիման վրա`չմոռանանք կյանքի ճանապարհ Լաչինի միջանցքը։