25.11.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունները բացառում են ուժի կիրառումը ցուցարարների դեմ. Հարությունյան

Հայաստանի իշխանությունները բացառում են ուժի կիրառումը ընդդիմության կողմնակից ցուցարարների դեմ, եթե նրանք գործողությունները չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը: ՏԱՍՍ հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում:


«Ուժային մեթոդները մենք բացառում են իսկզբանե: Ուժային քայլերը մենք դիտարկում ենք միայն անկարգությունների ընթացքում, երբ առկա է քաղաքացիների կյանքի և առողջությանը սպառնալիք»,- ասել է նա:


Հարությունյանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական գործընթաց է, հանրահավքների և ցույցերի ազատությունը կարգավորվում է օրենսդրությամբ:


«Իրավիճակը պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Եթե գործընթացը չկարգավորվի քաղաքական ճանապարհով, ապա չի բացառվում, որ ժողովուրդը կրկին դուրս գա փողոց և մենք հայտնվենք փակ գործընթացում: Յուրաքանչյուր ոչ քաղաքական տարբերակները իրենցից ներկայացնում են սպառնալիք ապագայի համար: Ինչպիսին կլինեն որոշումները՝ չեմ կարող ասել: Խորհրդակցություններ են տարվում քաղաքական հանրության մասնակիցների հետ»,- հավելել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը:


Հարությունյանը նաև նշել է, որ իշխանության մոնոպոլացումն ու ուժեղացող ընդդիմության թերագնահատումը դարձան ՀՀԿ-ի գլխավոր սխալները:

«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը` մեր կողմից, Հանրապետական կուսակցության կողմից իշխանության մոնոպոլացման վտանգավորությունն է: Սա է մեր հիմնական սխալը, որը մենք ընդունում ենք»,- հավելել է նախարարի պաշտոնակատարը:

Ըստ նրա` ուժեղ ընդդիմություն նշանակում է ուժեղ պետություն: