20.04.2025
Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից․ ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանը կոչ է անում Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին նորից հանդիպել

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին մեկ ժամ հանգստանալ, նորից հանդիպել ու տարբերակներ մտածել իրավիճակից դուրս գալու համար:


Նա ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից, որտեղ նշում է. «Կարծում եմ լուրջ ձեռքբերում ունենք, կարեւոր էր այս հանդիպումը, բայց խնդրանք ունեմ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, եւ թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն եւ նորից հանդիպեն, քննարկեն, շատ կարեւոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, եւս մեկ անգամ տարբերակ գտե՛ք, խոսեք եւ քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետեւանքներից»:


Նա հայտնել է, որ ինքը այս պահին Ստրասբուրգի ճանապարհին է եւ ակնհայտ է, որ Հայաստանի թեման թիվ մեկ թեման է լինելու. «Շատ վատ է լինելու իրավիճակը, եթե կրկին չհանդիպեք: Այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել, միշտ հիշե՛ք, որ կա երրորդ ճանապարհ, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները մեկ նիշ իջեցվի եւ խոսեք»:



Հիշեցնենք, որ Սարգսյան-Փաշինյան տապալված բանակցություններից հետո, ոստիկանությունը հավաքների դարադրեցման որոշում կայացրեց ու սկսեց բերման ենթարկել հակակառավարական ցույցների մասնակիցներին: Տեղի ունեցամ բախումներ, իրավապահները կրառեցին հատուկ միջոցներ: Բերման են ենթարկվել նաեւ ընդիմության առաջնորդներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:

Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը. ՀՀ արդարադատության նախարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար