4.04.2026
Հայաստանը հրավիրում է ԱՄՆ-ին ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները ղարաբաղյան հակամարտության գոտում
prev Նախորդ նորություն

Համահայկական խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողությանը։

Նա շնորհավորել է մասնակիցներին, հաջողություններ մաղթել: Սարգսյանը նշել, որ Համահայկական խաղերը կազմակերպելիս առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը և առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան:

«Եկեք նայենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց ենք արձանագրել անցած 16 տարիների ընթացքում: 1999 թվականին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատությամբ մեկ երրորդով աճել է մասնակից երկրների թիվը՝ 23-ից հասնելով 36-ի: Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ 63-ից հասնելով 175-ի, իսկ խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ՝ 1141-ից հասնելով 6352-ի: Մարզաձևերի քանակը 7-ից դարձել է 17», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ: Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում», - հայտարարել է նախագահը:
Երևանը չի՞ ընդունում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար