Գեներալ Հաթամի. Իրանն իր փորձառությունները կտրամադրի Ադրբեջանին
Իրանը պատրաստ է տարբեր ոլորտներում իր փորձառությունները տրամադրել եղբայր և բարեկամ երկիր Ադրբեջանի հանրապետությանը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը:
Բաքվում հրամանատարական համալսարան ու Ադրբեջանի շտաբ կատարած այցի ընթացքում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի ու շրջափակումների վերացման հարցում Իրանի ձեռք բերած արժեքավոր փորձին, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Իրանը կարողացել է իր զինված ուժերին անհրաժեշտ կարիքները արտադրել երկրում»:
Նա նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի պատմական անցյալն ու կրոնական, մշակութային ու պատմական ընդհանրությունները ենթահող կաստեղծեն երկու երկրների զինված ուժերի հարաբերությունների ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի շտաբի ու հրամանատարական համալսարանի ղեկավար գեներալ Հեյդար Փիրիովը նույնպես անդրադարձել է Իրան-Իրաք պատերազմում ու ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ձեռք բերած արժեքավոր փորձին ու ցանկություն է հայտնել օգուտ քաղել այդ փորձառություններից: Նա հույս է հայտնել, որ ապագայում կզարգանան Իրանի ու Ադրբեջանի ռզամական համալսարանների հարաբերությունները:
Ադրբեջանի նախագահի, վարչապետի, ՊՆ-ի ու պաշտպանության արդյունաբերության նախարարի հետ հանդիպման ընթացքում գեներալ Հաթամին կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: