24.11.2024
Էրդողանի կուսակցությունը ազգայնականների հետ նախընտրական դաշինք է ստեղծում
prev Նախորդ նորություն

Ռոհանին բացառել է երկրի պաշտպանունակության վերաբերյալ բանակցությունները

Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է երկրի պաշտպանունակության վերաբերյալ բանակցությունների հնարավորությունը: Այս մասին Ռոհանին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը կարծում է, որ երկրի պաշտպանունակությունը քննարկման ենթակա չէ: Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել Արեւմուտքի կողմից Մերձավոր Արեւելքի երկրներին զենքի վաճառքի մասին, այդ թվում, մարտական ինքնաթիռների եւ հրթիռների, որոնք սպանում են Եմենի բնակչությանը եւ ոչնչացնում են նրա ենթակառուցվածքը:

Ռոհանին հիշեցրել է՝ ԱՄԷԳ-ը հաստատել է, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագիրը՝ ընդգծելով, որ Իրանը երբեք չի դառնա առաջին կողմը, որը կդադարեցնի պայմանագիրը: