24.11.2024
Փորձագետ. ԱՄՆ հակաիրանական ուղենիշը բացասաբար է անդրադառնում սիրիական կարգավորման վրա
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Մենք գործ ունենք էրդողանյան բռնապետական Թուրքիայի հետ

Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում, եթե հաշվի չառնենք հասարակության մեծ հատվածի ծայրահեղականուցումը։ Դրա համար շնորհակալություն նախագահ Էրդողանին։


Էրդողանը շարունակում է մնալ ավտորիտար, հաշվեհարդար է տեսնում իր ընդդիմախոսների հետ։ Մենք գործ ունենք ոչ թե Աթաթուրքի Թուրքիայի, այլ էրդողանյան, բռնապետական Թուրքիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով, նախագահ Էդողանը ոչնչացնում է սեփական բանակը, նա վատթարացրել է հարաբերություններն ԱՄՆ–ի հետ։

Ըստ Սատանովսկու, եթե նա որոշի ոչնչացնել քրդերին, ապա Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կհասնեն անդունդի հատակին։