Թռչեք Turkish Airlines-ով, եթե ցանկանում եք հարստացնել ցեղասպանությունը հերքող Էրդողանին
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել հրաժարվել թուրքական Turkish Airlines ավիաընկերության ծառայություններից:
«Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողներին ձերբակալող, այլախոհներին ոչնչացնող, եկեղեցիները քանդող, հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող, քահանաներ առևանգող, ինչպես նաև քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող ու քրդերին սպանող Էրդողանի ռեժիմին»,- ասված է կազմակերպության Twitter-յան էջում:
Turkish Airlines-ը Թուրքիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է ավելի քան 220 չվերթներ հետևյալ մայրցամաքներում՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և Ամերիկա։
Ավիաընկերությունն իր բոլոր չվերթները իրականացնում է Ստամբուլի միջազգային օդանավակայանից։ Տարեկան շուրջ 20 մլն ուղեւոր է սպասարկում: Ներկայումս ավիաընկերությունուն աշխատում է ավելի քան 12 000 աշխատակից: Ավիաընկերությունը ունի դուստր կազմակերպություն՝ SunExpress։