26.11.2024
Թռչեք Turkish Airlines-ով, եթե ցանկանում եք հարստացնել ցեղասպանությունը հերքող Էրդողանին
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության լուծումը ՌԴ հետ միավորվելն է. Ժիրինովսկի

Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ կարևոր է, այս թեժ կետը չի հանգչում արդեն 30 տարի: Ցավոք, սա միակ տարածաշրջանը չէ հետխորհրդային տարածքում, որտեղ ազգամիջյան հակամարտությունը պատերազմի առիթ դարձավ. Ուկրաինայում, Միջին Ասիայում, Վրաստանում՝ ամենուր կան նման խնդիրներ: Այս մասին «Ռուսաստանը բոլորի համար» պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին:  


«Լուծումը մեկն է՝ միավորվել Ռուսաստանի հետ ազգային սահմանների պահպանմամբ: Ես խոսում եմ նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների մասին: Իհարկե, կամավոր հիմունքներով և հանրաքվեներով»,- ընդգծել է նա:


Ժիրինովսկին նաև ասել է, որ միայն մեկ պետության շրջանակում հնարավոր կլինի վերացնել նման հակասություններն ու չի լինի հիմք նեղանալու, թե ինչ-որ մեկը զբաղեցրել է ուրիշի տարածքը՝ այն կլինի ընդհանուր:


Նշենք, որ ԽՍՀՄ սահմանների խաղաղ վերականգնումը կուսակցության նախընտրական րդույթներից մեկն է: