26.11.2024
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցում է վրացիների 41%-ը. հարցում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում արտահերթ ընտրությունները միտված են դրանց կեղծելը դյուրացնելուն. ընդդիմություն

Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումն իշխանությունը պահպանելու փորձ է։ Այդ մասին հայտարարել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին։

Նրա խոսքով, ոչ մի կարիք չկա Ադրբեջանում անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ադրբեջանում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացումն ազդում է իշխանությունների վարկանիշի անկման վրա և ցանկություն կա վերահսկման տակ գտնվող ԿԸՀ–ի օգնությամբ անցկացնել ֆորմալ ընտրություններ և պահպանել իշխանությունն ընտանիքի ձեռքում ևս յոթ տարով։

Իր հերթին, Մուսավաթի նախկին առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ իշխանությունները հասկանում են, որ եթե ընտրություններն անցկացնեն հոկտեմբեին, ապա այդ ժամանակ բնակչության դժգոհությունը սոցիալական և քաղաքական վիճակից կլինի ավելի մեծ, քան հիմա։

Նա հավելել է, որ Ալիևը շտապում է կեղծել ընտրություններն ու երկարաձգել սեփական իշխանությունը։