24.11.2024
Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել իրաքյան Քանդիլ շրջանին
prev Նախորդ նորություն

Պահակազորի ցամաքային ուժի հրամանատար. ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ բախումներն ավարտվեցին

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժի հրամանատարը հայտարարելով երկրի արևմուտքում ահաբեկչական-թաքֆիրական խմբի հետ պահակազորի ցամաքային ուժերի «Նաջաֆ Աշրաֆ» զորակայանի ռազմիկների բախումն ավարտվելու մասին, ասել է. «Այս բախումների ժամանակ կալանավորվել են 16 և սպանվել 5 ահաբեկիչներ»:

Բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրն ասել է. «ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբի ահաբեկիչների և պահակազորի ցամաքային ուժի «Նաջաֆ Աշրաֆ» զորակայանի ռազմիկների շաբաթ առավոտյան տեղի ունեցած բախման ընթացքում, երեք ահաբեկիչներ, հայտնվելով պաշարման օղակի մեջ, պայթեցրեցին իրենց կրած պայթուցիկ բաճկոնները»:

Պահակազորի ցամաքային ուժի հրամանատարը հայտարարել է, որ ԻԼԻՊ թաքֆիրական ահաբեկիչների հետ բախումը տևել է ավելի քան 30 ժամ: «Բախման ժամանակ նահատակվեցին պահակազորի ցամաքային ուժի «Նաջաֆ Աշրաֆ» զորակայանի երեք քաջարի ռազմիկներ»,– ասել է նա:

Բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրը նշելով, որ ձերբակալված ահաբեկիչների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, ընդգծել է. «Պահակազորի ցամաքային ուժի ռազմիկներն անվտանգության, տեղեկատվական, զինվորական ու իրավապահ այլ կառույցների և տարածքի տեղական ուժերի համագործակցությամբ տիրապետելով ահաբեկչական ու հակահեղափոխական խմբերի ցանկացած տեղաշարժին, կտրուկ պատասխան է տալու նրանց»: